![]()
«Երեկ՝ 18։00-ից սկսած, լարվածության աստիճանական նվազում է տեղի ունեցել առաջնագծում․ կրակոցները գնալով քչացել են։ Կեսգիշերից սկսած գրեթե լիարժեք դադար է տեղի ունեցել, չեն կիրառվել հատկապես մեծ տրամաչափի զենքեր, հրետանային միջոցներ և այլն։
Բայց մինչ այդ ժամը, որոշակի խախտումներ, ակտիվություն է եղել, կրակողներ են եղել։ Մեր ՀՕՊ-ը խոցել է նաև ադրբեջանական 2 ԱԹՍ, որոնք ընկել են միջդիրքային տարածքում»։
Այս մասին ասել է Արծրուն Հովհաննիսյանը ճգնաժամային տեղեկատվակամ կենտրոնում ընթացող ճեպազրույցի ժամանակ՝ նշելով, որ այս պահի դրությամբ հանգիստ վիճակը պահպանվում է։ Արցախյան հատվածում ևս հանգիստ է եղել, որևէ արտառոց բան տեղի չի ունեցել:
![]()