![]()
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 1-ին՝ ժամը 11:00 -15:00-ը, կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Փավստոս Բուզանդի 1/3 շենքի, Չայկովսկի, Ֆիրդուս փողոցների ջրամատակարարումը։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
![]()