Թե ինչպես մի հարգելի ուսուցիչ ինձ շատ կարևոր դաս տվեց. վարչապետը տեսանյութ է հրապարակել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, թե ներկայացնելու է՝ ինչպես է մի հարգելի ուսուցիչ իրեն շատ կարևոր դաս տվել:

«Այս տեսանյութն այն մասին է, թե ինչպես մի ուսուցչուհի ինձ մի շատ կարևոր դաս տվեց։ Այդ ուսուցչուհին ինձ էլեկտրոնային փոստով նամակ էր գրել և նամակում մի շարք ֆայլեր էր ուղարկել, որոնց իմաստն այն էր, որ տեղի էր ունեցել ուսուցչի թափուր տեղի համար մրցույթ, որում ինքը կարծում է՝ անարդարություն է տեղի ունեցել»,- նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և հայտնել մանրամասներ իր և ուսուցչուհու զրույցից:

Վարչապետը նշել է, որ չնայած տիկնոջ բողոքին, իրենք զրույց են ունեցել հարգալից ու բովանդակային, ավարտել խոսակցությունը հարգանքով և ուսուցիչը իրեն շատ կարևոր դաս է տվել, որ երբ իրենք բավարար չափով հարգալից են, պատշաճ արձագանքում են, քաղաքացիները գոհ են մնում, որ նման կերպ պետության հետ հարաբերվելու հնարավորություն ունեն:

Մանրամասները՝ տեսանյութում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ