Ավարտեցինք COP17-ը՝ ՀՀ-ի և աշխարհի համար պատմական արդյունքով. ողջ գիշեր բանակցելուց հետո ընդունվեց 40 որոշում

ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել ու հայտնել, որ ավարտեվել է COP17-ը՝ Հայաստանի և աշխարհի համար պատմական նշանակություն ունեցող արդյունքներով։

«Ողջ գիշեր շարունակված ինտենսիվ բանակցություններից հետո Երևանում ընդունեցինք ավելի քան 40 որոշում՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողություններն արագացնելու համար։

119.jpg (148 KB)

Ավարտեցինք կենսաբազմազանության գլոբալ շրջանակի իրականացման առաջին գլոբալ վերանայումը, ընդունեցինք «Երևանյան ուղին», համաձայնության հասանք ֆինանսավորման հարցում և ամրապնդեցինք բնիկ ժողովուրդների ու տեղական համայնքների մասնակցության ինստիտուցիոնալ հիմքերը։

Որպես COP17-ի նախագահ՝ շնորհակալ եմ բոլոր պատվիրակություններին, գործընկերներին, կազմակերպիչներին և կամավորներին՝ այս արդյունքները հնարավոր դարձնելու համար։

121.jpg (133 KB)

Շնորհակալ եմ մեր քաղաքացիներին՝ աշխարհին Հայաստանի ջերմությունն ու հյուրընկալությունը փոխանցելու համար։

Մեր նախագահությունը շարունակվում է։

122.jpg (121 KB)

Այժմ մեր համատեղ պատասխանատվությունն է Երևանի որոշումները վերածել բնության և մարդկանց համար տեսանելի արդյունքների»,- նշել է Մաթևոսյանը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ