Հայաստանի պահպանվող տարածքները ֆինանսական աջակցություն կստանան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը եւ Կովկասի բնության հիմնադրամի գործադիր տնօրեն Ջորջ Ջակոմինին հեռակա կարգով նոր դրամաշնորհի պայմանագիր են ստորագրել, որը միտված է նոր տիպի կորոնավիրուսի համավարակի պայմաններում Հայաստանին սատարելուն:

Պայմանագրի համաձայն՝ Կովկասի բնության հիմնադրամն, ի լրումն Հայաստանի պահպանվող տարածքներին տրվող օժանդակության, ՀՀ կառավարությանը կտրամադրի եւս կես միլիոն եվրոյի բյուջետային աջակցություն:

Դրամաշնորհը հիմնականում կուղղվի «Դիլիջան» ազգային պարկ, «Արփի լիճ» ազգային պարկ, «Խոսրովի անտառ» պետական արգելոց եւ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ների ֆինանսավորմանը:

Կովկասի բնության հիմնադրամը (CNF- Caucasus Nature Fund)  ավելի քան 10 տարի  Հայաստանում աջակցություն է  ցուցաբերում բնության հատուկ պահպանվող տարածքներին, համաֆինանսավորում պահպանվող տարածքների ընթացիկ ծախսերը: 10 տարվա ընթացքում հիմնադրամը ավելի քան  5 միլիոն եվրոյի աջակցություն է հատկացրել ՀՀ-ին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ