Ռուստամ Բադասյանի պատասխանը՝ Հրայր Թովմասյանի ամոթի զգացման մասին հայտարարությանը

Հարցին՝ ինչո՞ւ նախագծում ոչինչ ներառված չէ ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի մասին, որը մեկ տարի չի աշխատում, արդյոք չի մտահոգում Ձեզ այդ հանգամանքը, Ռ. Բադասյանն ասաց.

«Իսկ ի՞նչ կապ ունի, ձեր որակմամբ,  մեկ տարի աշխատել- չաշխատելը Սահմանադրության փոփոխությունների հետ։ Եթե որևէ մեկը որևէ տեղ պաշտոնատար անձ է ու չի աշխատում, ինձ մտահոգում է։ Պետք է մտահոգի նաև բոլոր քաղաքացիներին»։ Նրա խոսքով, իր գործառույթներից բխող որևէ քայլ չկա, եթե, օրինակ, որևէ դատավոր չի աշխատում։

«Այլ հարց է, թե ի՞նչ նկատի ունենք աշխատել և չաշխատել ասելով», – նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։

Պատասխանելով Factor.am-ի մյուս հարցին, թե Հրայր Թովմասյանը նշել էր, որ ամոթի զգացում է ապրել ԱԺ-ում կատարվածի համար, Բադասյանը նշեց․

«Ես կարող եմ ասել, թե ինչն է ինձ մոտ ամոթ առաջացնում, որ հնարավոր է կյանքի կոչել մի մոդել, ամրագրել այն, այնուհետև մի քանի օր առաջ նախորդ Սահմանադրության խմբագրությամբ ընտրվել ՍԴ նախագահ, որպեսզի ցմահ պաշտոնավարես, ինչպես նաև ամոթ է իրենց քաղաքական առաջնորդի արածը, երբ ի լուր ժողովրդի հայտարարեց, թե Սահմանադրության փոփոխությունը չի կատարվում իր, այսպես ասած, վերարտադրության համար և հետո կատարվեց այն, ինչը կատարվեց»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ