«Թունդ ձմեռ է գալիս». Գագիկ Սուրենյան

ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում

տեղեկացնում է, որ մոտենում է իսկական ձմեռը.

«Ժողովուրդ 27-ից հետո թունդ ձմեռ է գալիս»,-գրել է Սուրենյանը:

Հայհիդրոմետծառայությունը հայտնում է, որ օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 24-26-ին ցերեկը կնվազի 4-5 աստիճանով։

Մայրաքաղաք Երևանում դեկտեմբերի 23-ին, 24-ի գիշերը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 24-ի ցերեկը և 26-27-ը սպասվում են տեղումներ, բարձրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով։

Առավոտյան ժամերին ցածրադիր գոտում սպասվում է մառախուղ։ Կիրակի մայրաքաղաքում կանխատեսվում է +5…+7, սակայն հետագա չորս օրերին օդի ջերմաստիճանը կնվազի և չորեքշաբթի ու հինգշաբթի կհասնի +1…+3–ի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ