![]()
Իմքայլական պատգամավոր Լուսինե Բադալյանն այսօր Ազգային ժողովի ամբիոնից մանիպուլյացիաների մեջ մեղադրեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին։ Նա նշեց, որ նախարարը ծաղրի առարկա է դարձրել իր խոսքերը, որոնք մանիպուլացված են եղել։
«Եթե ես հանկարծ մի օր որոշեմ բոլոր Ձեր սխալները, պարո՛ն նախարար, մանիպուլացնել կամ դնել ֆեյսբուքյան քվեարկության, կամ էլ էստեղից հայտնել, հետևանքները, վստահ եմ, Ձեզ հաստատ հաճույք չեն պարգևի»,- ասաց Բադալյանը։
Նա ասաց, որ փոխարենը նախարարը պետք է դիմանա քննադատությանը։
![]()