Լարված իրավիճակ, վեճ ու քաշքշուկ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցները հրավիրվել են դահլիճ

Ազգային ժողովի նիստը մեկնարկել է փոխադարձ մեղադրանքներով ու գոռգոռոցներով:

Պատգամավորների միջև քաշքշուկ է սկսվել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդգար Ղազարյանի ելույթից հետո: ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը մի քանի անգամ հանդարտության կոչ անելուց հետո ընդմիջում է հայտարարել:

Ղազարյանը, մասնավորապես, իր ելույթում հայտարարել է, թե Ռուբինյանը կատարել է պետական միջոցների վատնում և կոչ արել պատգամավորներին պարգևավճար ստացած 250 հազար դրամները չծախսել։ Նրա ելույթի կեսից Ռուբինյանն անջատել է վերջինիս խոսափողը, ապա ընդդիմադիր ոււ իշխանական պատգամավորները սկսել են գոռգոռալ, վիրավորանքներ հասցնել միմյանց հասցեին ու քաշքել իրար:

ԱԺ նիստերի դահլիճ են հրավիրվել անվտանգության աշխատակիցները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ