![]()
Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ հավաստի տեղեկություն, որ Գյումրու Ղանդիլյան փողոցի բնակիչ 36-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում, պահում և իրացնում է թմրանյութ։
Հետագա միջոցառումներով ստացվեց նոր տեղեկություն, որ նրա հորեղբայրն ու ընկերը համապատասխանաբար Վահրամաբերդ գյուղի իր շինությունում և Ղանդիլյան փողոցի տանը նույնպես պահում են մեծ քանակի թմրանյութ։
Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Համատեղ իրականացված վարութային գործողությունների արդյունքում սեպտեմբերի 28-ին Վահրամաբերդ գյուղի 57-ամյա հորեղբոր տանը կատարված զննությամբ հայտնաբերվեցին ավելի քան 50 գրամ մարիխուանա, թմրանյութ պատրաստելու պարագաներ և կանեփի 17 բույս, իսկ 48-ամյա ընկերոջ տանը՝ ընդհանուր 93 գրամ մարիխուանայով փաթեթներ, պլաստիկ տարաներում լցված 200 գրամից ավելի մարիխուանա։
Խուզարկություն կատարվեց նաև Գյումրիի 36-ամյա բնակչի տանը․ հայտնաբերվեցին մեթադոնային լուծույթով սրվակ, ընդհանուր 700 գրամից ավելի մարիխուանայով ապակե երեք տարա, կաթուցիչներ, կանեփի սերմ, սպիտակ փոշենման և բյուրեղանման զանգվածներ։ Շենքի հետնամասում գտնվող տնակում էլ հայտնաբերվեցին մոտ 200 գրամ մարիխուանա, կանեփի սերմ ու կաթուցիչներ։
36-ամյա տղամարդն ու հորեղբայրը ձերբակալված են։ Նախաքննությունը շարունակվում է
![]()