![]()
Շիրակի մարզպետարանի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ այս օրերի ընթացքում «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց»-ն աշխատում է արտակարգ ռեժիմով։
«Հիվանդանոցի նախկին հակատուբերկուլյոզային մասնաշենքն ամբողջությամբ վերածվել է մեկուսարանի, որտեղ իրականացվում են նմուշառման և մեկուսացման գործընթացներ։
Վերոնշյալ գործառույթների իրականացմանն անցած օրերի ընթացքում աջակցել են Շիրակի մարզում գործունեություն ծավալող մի շարք կազմակերպություններ, տնտեսվարողներ և անհատներ։
![]()