Ադրբեջանում կարանտինի հատուկ ռեժիմ է հայտարարվել

Ադրբեջանում կորոնավիրուսի պատճառով կարանտինի հատուկ ռեժիմ է հայտարարվել, որը ենթադրում է փողոցում ոչ ավելի, քան 10 մարդու ներկայություն, ինչպես նաև 65-ից բարձր անձանց տնային կարանտինի պահպանում։ Այս մասին հաղորդում է Ադրբեջանի նախարարների կաբինետի օպերատիվ շտաբը։

Շտաբի տվյալներով՝ Ադրբեջանում կորոնավիրուսի 72 հաստատված դեպք կա, որից 6-ը հաստատվել է վերջին մի քանի օրերին։ Երկրում ընդհանուր առմամբ բուժվել է 10 մարդ, մեկը մահացել է, 61-ը բուժվում են։ Վարակվածներից մեկը ՌԴ քաղաքացի է։

Որոշման համաձայն՝ կարանտինի հատուկ ռեժիմը կգործի մարտի 24-ից մինչև ապրիլի 20-ը ներառյալ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ