Կարանտինացված իտալացիները չեն հուսահատվում. ամբողջ երկրում մարդիկ երգում են պատուհաններից և պատշգամբներից

Իտալիայի տարբեր քաղաքներում բնակիչները՝ գտնվելով կարանտինում, յուրատեսակ ֆլեշմոբ են կազմակերպում. նրանք դուրս են գալիս իրենց տների պատշգամբներ, որտեղ երգում են և նվագում երաժշտական ​​գործիքներով:

Պարտադրված իրարից հեռավորություն պահպանող չհուսահատվող իտալացիները սոցցանցերում ֆլեշմոբ են կազմակերպել և բոլորին, ովքեր գտնվում են կարանտինում, հրավիրում են տեղի ժամանակով 18.00-ին դուրս գալ պատշգամբներ և երգել, ողջունվում են տարբեր երաժշտական ​​գործիքները, այդ թվում ձեռքի տակ եղած առարկաները՝ կաթսաներ, շերեփներ և այլն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ