![]()
Արսեն Խառատյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Հայոց Ոդիսական. Նռան գույնը Վաշինգտոնում Այս օրերին, մինչ Հայաստանը սահմանադրական հանրաքվեով է զբաղված, Վաշինգտոնի մայր եկեղեցում` Ազգային տաճարում, որտեղ ննջում է մեր ժողովրդի խոշորագույն բարեկամ, ԱՄՆ-ի 28-րդ նախագահ Վուդրոու Վիլսոնը, որի գերեզմանի գլխավերեւում է Սուրբ Գրիգոր Լուսավորչի արձանն ու Հռիփսիմեի վանքի քանդակը, անզգուգական համերգ է տեղի ունեցել:
Հայ-ամերիկյան դիվանագիտական հարաբերությունների 100-ամյակին նվիրված «Հայոց Ոդիսական. Նռան գույնը» խորագրով համերգի ընթացքում, Վաշինգտոնի Մայր տաճարում հնչել է հայկական դուդուկը` Ջիվան Գասպարյանի կատարմամբ:
Փարիզի Աստվածամոր տաճարի նախատիպի վրա կառուցված այս կարեւորագույն կոթողի պատերին է արտացոլվել հայոց այբուբենը:
Ի դեպ, ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության կողմից կազմակերպված համերգի 800 ամերիկացի ու ամերիկահայ հրավիրյալներին է միացել նաեւ Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը»:
Հայկական Ոդիսականը․ Նռան Գույնը
Վաշինգտոնի Ազգային տաճարում կայացած համերգը, որին ներկա էր 800 հանդիսական, մեկնարկեց Ջիվան Գասպարյանի անզուգական կատարմամբ։Համերգի բացման խոսքով հանդես եկան ԱՄՆ֊ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանն ու ԱՄՆ պետքարտուղարի՝ կրթության ու մշակույթի հարցերով տեղակալ Մարի Ռոյսը։
Posted by Embassy of Armenia to the United States on Saturday, March 7, 2020
![]()