«Կորոնավիրուսի նոր տեսակը կարող է ԱՄՆ-ի կենսաբանական զենքը լինել…». ԻՀՊԿ հրամանատար

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար Հոսեյն Սալամին կարծում է, որ կորոնավիրուսի նոր տեսակը կարող է ԱՄՆ-ի կենսաբանական զենքը լինել։

«Անգամ հիմա մենք կհաղթենք վիրուսին, որը կարող է ԱՄՆ-ի կենսաբանական զենքը լինել, որը սկզբում տարածվեց Չինաստանում, հետո Իրանում և աշխարհի այլ անկյուններում»,- հայտարարել է Սալամին:

ԻՀՊԿ հրամանատարը հավելել է, որ եթե դրանք ԱՄՆ գործողությունները լինեն, ապա ազդեցություն կունենան նաև ամերիկյան ժողովրդի վրա, հակառակ դեպքում կորոնավիրուսի տարածումը կդադարեցվի:

Նյութի աղբյուր՝ «ՌԻԱ Նովոստի»

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ