Հենրիխ Մխիթարյանը հայր է դարձել

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հայր է դարձել:

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի ընտանիքում համալրում է տեղի ունեցել, տեղեկացնում է «Ռոմայի» մամուլի ծառայությունը:

Ծնվել է Մխիթարյանի որդին, որին անվանել են Համլետ:

«Ռոման» Twitter-ի պաշտոնական էջով շնորհավորել է Մխիթարյանին՝ բարի գալուստ մաղթելով երեխային «ջալորոսների» ընտանիք:

Մարտի 4-ին լույս աշխարհ է եկել Մխիթարյանի որդին, որին ծնողներն անվանակոչել են Հենրիխ Մխիթարյանի հոր՝ Համլետ Մխիթարյանի անունով:

Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանի և «Գրանդ Հոլդինգի» սեփականատերերից Միքայել Վարդանյանի դուստր Բեթի Վարդանյանի ամուսնությունը տեղի էր ունեցել 2019 թվականի հունիսին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ