Արտաշատի ԲԿ-ում ծննդկաններին այսուհետ կտրվի անվճար սնունդ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի անմիջական միջնորդությամբ և Արտաշատի ԲԿ-ի՝ ֆինանսական կայունացման արդյունքում բուժկենտրոնում ծննդկաններին արդեն տրվում է անվճար սնունդ՝ օրը երկու անգամ: Այս մասին տեղեկացնում է Արարատի մարզպետարանի լրատվական ծառայությունը։

Սննադակարգին ծանոթանալու համար մարզպետն այսօր անձամբ է եղել այդ բուժհաստատությունում: Ծննդկանները նշել են, որ գոհ են սննդից և շնորհակալություն հայտնել նման հոգատար վերաբերմունքի համար:

Նշվում է, որ ֆինանսական պայմանների բարելավման դեպքում մարզի մյուս բուժհաստատություններում ևս ծննդկաններին անվճար սնունդ կտրամադրվի:

Բացի այդ, պայմանավորված նոր կորոնավիրուսով՝ բուժկենտրոնում ուժեղացվել է հսկողությունը: Հիվանդանոց մտնելուց առաջ քաղաքացիները պարտադիր ստուգվում են: Այստեղ գործում է նաև «մեկուսարան»՝ կորոնավիրուսի ախտանիշներով քաղաքացի հայտնաբերելու պարագայում այնտեղ առանձնացնելու նպատակով:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ