«Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի»․ Հովհաննես Շիրազի՝ հոգին ու սիրտը տակնուվրա անող 13 մտքերը

Հայ մեծանուն գրող Հովհաննես Շիրազն իր յուրաքաչյուր տողում սեր ու բարություն է քարոզում։

Իրավացիորեն վաստակելով մոր երգչի կոչումը՝ Շիրազը չի հապաղել նաև տողեր նվիրել իր հայրենիքին, սիրելիներին ու առհասարակ մարդուն։ Առաջարկում ենք ծանոթանալ հանչարեղ գրողի 13 մտքերին, որոնք կսփոփեն յուրաքաչյուրի հոգին։

  • Աշխարհում մայրն է միակ Աստվածը, որն ուրացող չունի։
  •  Կինն ինչ էլ լինի, մոր վատը չկա։
  • Երիտասարդ հասակում գործիր այնպես, որ ծերությունը անսնունդ չմնա։
  • Ամեն ինչ կարելի է շտկել, կպցնել, բացի մարդու կոտրված սրտից։
  • Մարդը մարդու ցավը միշտ էլ կհասկանա, եթե չխանգարեն, եթե թողնեն։
  • Ամենահասարակ թվացող բառն էլ հրաշք է, եթե տեղին գործածես։ …Բառը՝ ամեն ուզածդ բառը, իր տեղը գործածող բանաստեղծին ժողովուրդը այժմ էլ վարպետ է կոչում։
  • Ինչպես որ ընտանիքից է ակունք առնում հայրենիքը, այդպես էլ ազգից, ազգայինից է սկսվում համամարդկայինը։
  • Միակ արդարության ոսկե կշեռքը ժողովուրդն է։ Քննադատը մի անցք է, ժողովուրդը վիթխարի մաղ, երկնամաղ։
  • Ինչպես կաղնի ծառն սկսվում է հողից, այնպես էլ պոեզիան սկսվում է հայրենի խրճիթից։
  •  Հայ ժողովուրդը հավերժ է բոլոր նեղ ձորերի մեջ էլ, իր ըղձանքների անսահման դաշտերում էլ։
  • Ինչպես որ անթարգմանելի է սոխակի երգը… այնպես էլ անբացատրելի է բանաստեղծությունը։
  • Իսկական բանաստեղծի գլուխը սրտի մեջ է։ Սրտի գործն է սրտերը մտնում։
  • Կնոջ սիրտը մի բաժակ է բյուրեղյա՝ փշրեցիր ու չես կարող էլ կպցնել․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ