Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը․ վարչապետը ուղերձ է հղել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության վարչապետ Հրիստիան Միցկոսկիին Անկախության օրվա առիթով:

Ուղերձում ասվում է.

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետության ժողովրդին Անկախության օրվա առիթով։

Կարևորում ենք Հյուսիսային Մակեդոնիայի հետ քաղաքական երկխոսության ակտիվացումը, ոլորտային համագործակցության ընդլայնումն ու միջմարդկային կապերի սերտացումը՝ ի բարօրություն մեր երկու երկրների:

Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մեզ կհաջողվի նոր զարկ հաղորդել մեր համագործակցությանը թե՛ երկկողմ և բազմակողմ հարթակներում, թե՛ Եվրոպական Միության հետ հարաբերությունների սերտացման համատեքստում:

Օգտվելով առիթից՝ մաղթում եմ Ձեզ շարունակական հաջողություններ, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն և կայուն առաջընթաց»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ