Տեսագրության մեջ տարածվող տեղեկություններն արդյունք են համակարգչային պարզ համադրման և չեն համապատասխանում իրականությանը.Տեր Արամ

Հովհաննավանքի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Ասատրյանը գրում է.

ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Սիրելիներ,
երեկվանից համացանցում տարածվում են զրպարտչական տեսանյութեր այն մասին, թե իբրև Հովհաննավանքի տարածքում հարսանեկան արարողությունից հետո հնչել են սրբավայրի տարածքին ոչ հարիր երաժշտություն։

Տեղեկացնում եմ, որ տեսագրության մեջ տարածվող տեղեկություններն արդյունք են համակարգչային պարզ համադրման և չեն համապատասխանում իրականությանը։

Մտահոգ և ազնիվ հավատացյալներին ևս մեկ անգամ հրավիրում եմ ականատես և մասնակից դառնալ Հովհաննավանքի աղոթական միջավայրին, իսկ սադրիչներին հանձնում եմ Տիրոջ արդար ողորմությանը:

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ