Բուրդը թափած ուղտերն ու Փաշինյանի` ասֆալտապատման «տաղանդը»

 

Սուրեն Սարգսյանը տեսանյութում անդրադարձել է ԿԳՍՄ նախարարի և դասախոսների հետ հանդիպմանը։

Հիշեցնենք, որ  Արայիկ Հարությունյանը դասախոսներին կոչ արեց եզրակացություններ անել բացառապես փաստերի հիման վրա:

«Այս իշխանության հիմնական սկզբունքը եղել է այն, որ չկա որևէ հարց, որը չի կարող չքննարկվել, չկա այնպիսի իրավիճակ, որտեղից լուծումներ չգտնենք: Մեղադրանքներ են հնչում իմ հասցեին, որոնք կարծում եմ ճիշտ չեն: Եթե մենք ցանկանայինք առանց քննարկումների հարցն առաջ տանել, ապա այդպես էլ կանեինք: Ես չգիտեմ, թե որտեղից եք վերցրել, թե որևէ զիջում չի կարող լինել: Մենք պատրաստ ենք քննարկման»,-ասաց Արայիկ Հարությունյանը:

Նախարար տեղեկացրեց, որ առաջարկվող օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ բուհերի ամփոփ որևէ փաստաթղթում Հայոց լեզվի, Հայ գրականության, Հայոց պատմության դասավանդման վերաբերյալ որևէ դիտողություն չի եղել:

«Մեզ եկել է Պատմության ֆակուլտետի դիտարկումները, Բանասիրականից ոչինչ չենք ստացել: Շատ եմ ցավում, որ այս ամբողջ գործընթացում հնչում էին միակողմանի դիտարկումներ»,-ասաց նախարարը:

Տեսանյութում անդրադարձ է կատարվել Հանրային խորհրդի նախկին նախագահ Վազգեն Մանուկյանի «Վերնատուն» հասարակական-քաղաքական ակումբին։

Վազգեն Մանուկյանը, ի դեպ, պատրաստվում է ակտիվ քաղաքականություն մտնել, ասում է՝ վերականգնելու է իր Ազգային ժողովրդավարական միություն կուսակցությունը. «Նախատեսում եմ՝ երևի գարնան ամիսներին համագումար կանենք՝ վերակառուցված, և դա կնշանակի, որ մտել եմ քաղաքական դաշտ»,- ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ