5 պատճառ, թե ինչու գալ Հայաստան. բլոգեր Եվա զու Բեկի անդրադարձը

Յութուբյան բլոգեր Եվա զու Բեկը, որն ունի մի քանի տասնյակ հազար հետևորդներ, իր էջում անդրադարձել է Հայաստանին:

Նա նշել է, որ Հայաստանը այն հրաշալի երկրներից է, որի մասին պետք է սկսել խոսել հենց հիմա: Բլոգերը ներկայացնում է 5 պատճառ, թե ինչու արժե այցելել Հայաստան:

Առաջին պատճառը Երևանն է:

Եվան պատմում է Երևանի բնակչության մասին, այցելում է Կասկադ և ԳՈՒՄ-ի շուկա:

Երկրորդ պատճառը Հայաստանի պատմությունն է և առաջին քրիստոնյան երկիր դառնալու հանգամանքը: Եվա զու Բեկը այցելել է Գառնի, Գեղարդ, Սևանավանք, Խոր Վիրապ:

Երրորդը, ինչի համար նրա կարծիքով, հարկավոր է այցելել Հայաստան, հայկական գինին է:

Եվան հիացել է հայկական գինու անմոռանալի համով:

«Ես գինու մասնագետ չեմ, բայց այն հիասքանչ է, հայկական խոհանոցը հիասքանչ է»,- ասել է նա:

Չորրորդ պատճառը հայկական խոհանոցն է. աղջիկը համտեսել է ղափամա, ժենգյալով հաց, տոլմա, կերել է լավաշ:

Հինգերորդ պատճառը, թե ինչու է հարկավոր այցելել Հայաստան, բլոգերի կարծիքով, բնությունն է:

Մանրամասները` տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ