Սահմանազատման կատաղի թշնամին երեք ուժ է. Մոսկվայի մուրազը փորն է մնալու

«Մի կարևորագույն հարց կա. ես ինչքան գիտեմ՝ վերակազմավորման և վերազինման շրջանում է։ Եթե դուք այս օրերին այդ վերակազմակերպվող և նաև ֆրանսիական, հնդկական զենքով զինվող բանակին տանում եք մարտական գործողության, այսինքն՝ դուք հայ ժողովրդին հավերժ զրկում եք որևէ ինքնապաշտպանական միջոց ունենալու հնարավորությունից։ Սրանք պետք է բաց տեքստով ասել։ Եվ պիտի ընդունենք, որ պարտվել ենք։ Ընդ որում, արդյունքն այսքան աղետալի չէր լինի, եթե Հայաստանի բանակի մեջ չգործեր ռուսական գաղտնի ագենտուրան՝ գեներալների տեսքով, որոնց շատերը դեմքով ճանաչում են, բայց անուն չեն ասում»,- այս մասին այսօր Civic.am-ի հետ զրույցում ասաց «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության նախագահ, քաղաքագիտության դոկտոր Լևոն Շիրինյանը։

Այնուհետև նա նշեց, որ այդ գեներալները ռուսների ցանկությամբ կազմակերպեցին Ջրականում և Շուշիում մեր բանակի սպանդը, այդ գործակալների մասին է խոսքը։

Լևոն Շիրինյանի խոսքով՝ հիմա մեր բանակը վերականգնողական կարողությունները կարողացել է կարգի բերել, որպեսզի դիմակայի, և այս խոսքերն ինքն ուղղում է Կիրանցի ու Ոսկեպարի բնակիչներին։

Խոսելով օրերս Հանրային հեռուստաընկերությանը վարչապետի տված հարցազրույցի մասին՝ քաղաքագետն ասաց, որ իհարկե վարչապետի հայտարարությունները մասնավորապես սահմանագծման և սահմանազատման վերաբերյալ համոզիչ է։
«Բայց շատ վատ բան է կողմնորոշումը կորցրած քաղաքացիների պետության ղեկավար լինելը։ Երկրորդը՝ շատ վատ բան է թույլ, պոտենցիալ չունեցող կամ պոտենցիալը մսխող ժողովրդի և թույլ պետության ղեկավար լինելը։ Այս պարագայում է, որ երբ պետության ռազմական հզորությունը չի կարող աշխատել արդյունք ստանալու համար, ուրեմն սկսվում է դիվանագիտական ակտիվությունը և բացատրական աշխատանքը, ինչը որ անում է վարչապետը։ Եվ այդ իամստով բնական է, որ նա ճիշտ է»,- ասաց Լևոն Շիրինյանը։

Խոսելով նաև որոշ հոգևորականների պահվածքի մասին, որոնք ակնհայտ դիրքավորվել են ընդդիմադիր դաշտում և ատելության խոսք ու վիրավորանք են հնչեցնում իշխանության և նրանց համակիրների հասցեին, Լևոն Շիրինյանն ասաց. «Ես երեկ իմ ֆեյսբուքյան էջում գրել եմ, որ այս կաթողիկոսը պետք է կարգալույծ լինի, ոչ միայն հեռացվի որպես կաթողիկոս, այլև սրբազանների դասը՝ մատյան գունդը, պետք է հեռացվի եկեղեցուց, որովհետև իրենք սպասարկում են Կրեմլի շահերը, նաև ղարաբաղյան կլանի ու 5-րդ շարասյան շահերը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ