Զզվելի եք ու խայտառակում եք մեզ ամբողջ աշխարհով մեկ, ցուցադրելով ձեր տգիտությունն ու ռսի գործակալ լինելը․ Մերի Տոմոյան

Մերի Տոմոյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, որտեղ ասվում է․

Խելքի խրտվիլակ
Ռոբերտ Քոչարյանը ընդդիմությանը հարցազրույց տալու ժամանակ ասել է, որ ժողովրդին պետք է միավորի եկեղեցին այս կառավարությունը հեռացնելու գործում, դրա համար են ասպարեզ բերել «սրբազանին», այն էլ դուրս եկավ բիզնեսմեն հոպար, ինքն էլ շատ անգրագետ, բայց բարի դեմքով։

Այս «տաղանդավոր» քաղաքական դիակները նման միտք արտահայտելով` չեն հասկանում, որ խոստովանում են իրենց սպառված լինելը։ Խոստովանում են, որ ժողովրդի վստահությունն այլևս չունեն, ես ասեմ ավելին` մոռացել են, որ ժողովուրդը վաղուց է իրենց մերժել։ Բայց էստեղ մեկ այլ հիշողության խնդիր էլ ունի ընդդիմությունը։ Եկեղեցու ներկայացուցիչները նրանց հետ համահունչ կորցրել են իրենց հարգանքն ու վստահությունը։ Քոչարյանն ասում է` «ինչ-որ հոգևոր սրբազան, որը վայելում է ժողովրդի հարգանքը» պարոն հրեշ, ժողովրդի հարգանքը վայելող սրբազանն երբեք քաղաքականության մեջ չի մտել ու չի մտնի, նա Աստծո և ժողովրդի միջև հաղորդակցման կապ հաստատողն է, նա չի կարող Աստծուն հակառակ գնալ ու փառք Աստծո , որ նմանները դեռ կան մեր երկրում։ Ախր էշն ի՞նչ գիտի նուշն ինչ է, էնպես էլ դու, դու և հոգևոր աշխարը` խոզն ու տուռնիկը։ Դու ոտքդ դրեցիր Հայաստան ու գլխատեցիր մեր կառավարությունը և նույն ժամերի ընթացքում բերեցիր քո հոգևոր առաջնորդին, ԿԳԲ-ի ծառային, պղծելով եկեղեցին և կտրելով ժողովրդին հոգևոր կերակուրից։
Ալո, լսում ե՞ս հրեշ ձյա, եկեղեցին չի կարող միավորել ժողովրդին, քանզի հենց դու ես այն բաժանել ու տիրել։ Այ էստեղ են ասել` չկա չարիք առանց բարիքի, հիմա քոնն է, չարիք բերեցիր ու հիմա ինքդ կեր ու կշտացի։ Հայր մերը չգիտեցողը եկել է եկեղեցուց է խոսում։

Հա մի բան էլ ավելացնեմ, ասենք թե եկեղեցին միավորեց, հետո՞, ո՞ւմ է բերելու իշխանության, չլինի՞ քեզ կամ փոքրիկ գլխիկիդ, թե՞ տերտեր վարչապետ ենք ունենալու։ Չգիտես լաս, թե խնդաս ձեր խելքի վրա ։
Բոլոր ձեր խոսքերն ու քայլերը վիրավորական եմ համարում, քանզի ազգին ոչխարի տեղ եք դնում ձեր հոգևորական և քաղաքական չոբաններով։ Հրեշ ձյա’ձ, պատուհանից դուրս նայիր, 21-րդ դարն է, այ տգետներ, էլ ոչխար չկա, էլ հիմար չկա, էլ կուտ ուտող հավեր չկան։ Չի ստացվի ձեր մոտ, սպառված եք, քաղաքական դիակներ եք, ժողովրդի կողմից մերժված եք, թե’ դուք և թե’ ձեր ընտրյալ սրբազան կոչվածները։

Մենք եկեղեցի չմտանք ու քարուքանդ չարեցինք, հարգելով մեր պետության սահմանված օրենքն ու կանոնադրությունը, բայց եկեղեցականներ կան, որ իրենց թույլ են տալիս մտնել քաղաքական դաշտ պետությունը քարուքանդ անելու նպատակով։ Յուրաքանչյուր անձ, կլինի դա եկեղեցական, քաղաքական կամ քաղաքացիական, պատասխան կտա ժողովրդի առաջ պետությանն ու պետականությանը վնասելու համար։
Հանկարծ չշփոթվեք։
Որտե՞ղ էիր դու սրբազան, երբ արցախցիներին էին սովամահ անում ու իր հողից վտարում։
Զզվելի եք ու խայտառակում եք մեզ ամբողջ աշխարհով մեկ, ցուցադրելով ձեր տգիտությունն ու ռսի գործակալ լինելը։
Հերիք է ժողովրդին մատաղ անեք ձեր տգիտության պատճառով։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ