Ամեն քայլափոխի այդ հարցն եմ լսում՝ ինչո՞ւ է Փաշինյանը մենակ, ինչո՞ւ են մի քանի հանրային դեմքեր նրա թիկունքը պահում, բա ո՞ւր են մնացածը, ինչո՞ւ է նրանց պահում ու նման հարցեր…

Ստյոպա Սաֆարյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Իմ քայլի պատգամավորների մեծամասնություն՝ չնչին բացառություններով:

Հիշում ենք, թե ինչպես ընտրություններից առաջ բոլորդ գեղեցիկ շորիկներով նկարներով, «գնում ենք ծառայելու Հայաստանի Հանրապետությանը և նյութականացնելու Թավշյա հեղափոխության արժեքները» ճռճռան բառեր ու ստատուսներ գրեցիք, հետո թողեցինք, որ աշխատեք, հետո պլյաժներ ու այլ տեղեր գնացիք, լիքը գործուղումներ ու ֆոտոսեսիաներ տարատեսակա հանդիպումներ ունենալու մասին, ու շուտով մեկ տարին է լրանալու, դեռ ոնց որ թե տեսանելի չէ, թե ինչով եք զբաղված ու այդ ինչ հեղափոխական օրենքներ եք ընդունել, որոնք Թավշյա հեղափոխությունը պաշտպանում են ռեվերսից:

Սարսափելի տխուր է, որ հանրային օրակարգ ոչ թե դուք եք ձևավորում, այլ ձեր հակառակորդները, իսկ հեղափոխությունն ու նրա առաջնորդին էլ պաշտպանում են արտախորհրդարանական շատուշատ դեմքեր, բայց ոչ դուք: Թվում էր, թե իշխանություն եք մտնում քաղաքացիական հասարակությունից ու եղել եք հանրային կարծիքի ձևավորման առաջատարներ, բայց պարզվեց դա էլ չեք:

Ու այս ամենն այսքան մտահոգիչ չէր լինի, եթե կողքից տեսնեինք, որ կուռ թիմ եք՝ նույն արժեքներին հավատացող, պաշտպանում եք միմյանց, այլ ոչ թե գործում միմյանց դեմ կամ անպաշտպան թողնում զինակցին: Ավելին, իրար դեմ գրեք, իրար դեմ խոսեք, մտածելով թե դուք բարձրանում եք, բայց ավաղ… Նայեք ձեր հակառակորդներին ու սովորեք՝ ամենավերջին հանցագործին չեն քցում…

Դեհ, էլ չասած, որ կողքից այլևս շատերն են նկատում, որ անգամ հեղափոխության առաջնորդին ու նրա թիկունքն եք բաց թողել, ու ձեր պետքն էլ չի, թե ով կհարձակվի նրա վրա, ինչ կասի նրա ընտանիքին ու կնոջը ու այսպես շարունակ: Հով լռվել եք՝ մի խոսքով: Ուղղակի չեք հասկանում, որ Փաշինյանի թուլանալու դեպքում խցանի նման թռնելու եք, եթե անգամ հառակորդի հետ խաղերի մեջ էլ մտնեք:

Անպատկերացնելի է, որ հեղափոխության դեմ հիբրիդային պատերազմ վարվի, ու Փաշինյանի թիմակիցների կեսից շատն այսպես ընկղմված լինի ԱԺ փափուկ աթոռի մեջ ու այլևս սավառնի երկնքում, չպատկերացնելով էլ, որ իր անկումը վայրկյանների հարց է: Փաշինյանի միայնակ խաղացող է եղել ու էլի միայնակ հաղթելու է՝ ժողովրդի ու այլ զինակիցների հետ:

Ժողովուրդը նրան մենակ չի թողնելու ու ես դա նկատում եմ ամեն քայլափոխի: Բայց նաև ամեն քայլափոխի այդ հարցն եմ լսում՝ ինչո՞ւ է Փաշինյանը մենակ, ինչո՞ւ են մի քանի հանրային դեմքեր նրա թիկունքը պահում, բա ո՞ւր են մնացածը, ինչո՞ւ է նրանց պահում ու նման հարցեր… Ցավալի է արձանագրել, որ այս տեմպերով չորս տարի անց էլ իշխող թիմը ունենալու է մեկ առաջնորդ, մի քանի լավ թե վատ կայացած գործիչ ու ուրիշ ոչինչ: Ու հենց դա է լինելու հեղափոխության պարտությունը: Սա գրել եմ շատ շատերի խնդրանով, հավատացեք:

Իմ քայլի պատգամավորների մեծամասնություն՝ չնչին բացառություններով: Հիշում ենք, թե ինչպես ընտրություններից առաջ բոլորդ…

Posted by Styopa Safaryan on Monday, October 14, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ