«Դրսում Ալիեւին Հայաստանը էսօր ստորացրել է ամենաբարձր մակարդակով» ․ Մկրտիչ Իսրայելյան

Մկրտիչ Իսրայելյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է․

Դրսում Ալիեւին Հայաստանը էսօր ստորացրել է ամենաբարձր մակարդակով։

Քանի որ Ալիեւի դուխը միայն իր զինվորների ձեռքով սահմանում սադրանք կազմակերպելով է սահմանափակվում՝ առաջնագծի դիրքերում կանգնած մեր տղերքին անփորձանք ծառայություն։

Բանակի թիկունքն ամուր է։

Հիշեցնենք, որ Աշգաբադում  ԱՊՀ պետությունների ղեկավարների Խորհրդի նիստն ուղեկցվել է Ադրբեջանի նախագահի՝ Հայաստանին «ֆաշիզմի հերոսացման» մեջ մեղադրելու փորձով։

Այդ երկրի նախագահ Իլհամ Ալիեւն անառարկելիորեն հայտարարել է, որ այդ մասին վկայում է Նժդեհի արձանի տեղադրումը Երեւանում։ Ընդ որում՝ Ալիեւը վկայակոչել է ՌԴ ԱԳՆ զեկույցը։

Ի պատասխան՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ իրականում Գարեգին Նժդեհը եղել է Թուրքիայի ոտնձգությունների դեմ պայքարի ակտիվ մասնակիցն ու 1918 թվականին պատասխանատու է եղել հակաթուրքական ճակատի կարեւոր հատվածի համար։

«Անտեղի եմ համարում այս ձեւաչափը պատմությունը խեղաթյուրելու եւ կարեւոր նիստի մթնոլորտում լարվածություն մտցնելու համար։ Հայաստանը, մեր կառավարությունը հատուկ ուշադրություն է դարձնում պատերազմի վետերանների խնդիրներին»,- ընդգծել է Փաշինյանը

Դրսում Ալիեւին Հայաստանը էսօր ստորացրել է ամենաբարձր մակարդակով։ Քանի որ Ալիեւի դուխը միայն իր զինվորների ձեռքով…

Posted by Mkrtich Israyelyan on Friday, October 11, 2019

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ