Միհրան Մախսուդյանը ժամանակին որդուն՝ Վահագն Մախսուդյանին վաղաժամկետ ազատել է զինվորական ծառայությունից

Միհրան Մախսուդյանը ժամանակին որդուն՝ Վահագն Մախսուդյանին վաղաժամկետ ազատել է զինվորական ծառայությունից։

Նա ծառայել է ընդամենը 5 ամիս և զորացրվել գլխուղեղում կիստա հայտնաբերելու հանգամանքի բերումով։ Նա զորակոչվել է 2019-ի հուլիսին և զորացրվել 2020-ի հունվարին։

Այն, որ գլխուղեղի կիստան բանակից ազատվելու ամենաժամակակից մեթոդներից է և հարուստ հայրիկները սովորաբար որդիներին տանում ՄՌՏ-ի մարդ ես ՝ 20% հավանականություն կա, որ կլինի սկզբունքով, դա գիտեինք, որ շատ դեպքերում բժիշկները ուղղակի տիպային կիստայի նկար են տալիս ու ասում սրանով կազատվեք, դա էլ գիտեինք, բայց որ ազգային ու համազգային փրկիչ, կկռվենք, բայց չենք տա թեզերի հեղինակներն են էդպես անում, դա նորություն էր։

Հիշեցնենք նաև, որ Կառավարության վերջին նիստերից մեկում Պաշտպանության նախարարի առաջարկով գլխուղեղի կիստան հանվեց զինծառայությունից ազատող հիվանդությունների ցանկից։ Երևի Մախսուդյանների վրդովմունքը նաև սրա հետ է կապված։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ