Օտարերկրացիներին արտաքսելու մասին օրինագիծ՝ ՌԴ-ում.հայերին ի՞նչ է սպառնում

Ռուսաստանի Դաշնության Պետդումա է ներկայացվել օրինագիծ, որը ներքին գործերի մարմիններին իրավունք է տալիս որոշումներ կայացնել օտարերկրյա քաղաքացիներին երկրից վարչական վտարման վերաբերյալ։

Փաստաթուղթը հրապարակվել է խորհրդարանի ստորին պալատի էլեկտրոնային տվյալների բազայում։
«Դաշնային օրենքի նախագիծը ուղղված է օտարերկրյա քաղաքացիների արտաքսման և վարչական վտարման մեխանիզմների միավորմանը, ինչպես նաև ներքին գործերի մարմինների կողմից (ոստիկանությունից) նրանց հեռացնելու լիազորությունների կենտրոնացմանը»,- ասվում է օրինագծի բացատրական գրության մեջ։

Օրինագիծը ենթադրում է, որ նորամուծությունը կնվազեցնի արտաքսման ընթացակարգի ժամանակային և ֆինանսական ծախսերը։ Սա նաև թույլ կտա շրջանցել դատական ​​նիստերը և կապահովի տեղական օրենսդրությունը խախտած օտարերկրյա քաղաքացիների ավելի արագ հեռացումը Ռուսաստանի Դաշնության տարածքից:

Հաշվի առնելով, որ ՀՀ բազմաթիվ քաղաքացիներ արտագնա աշխատանքի նպատակով աշխատում են Ռուսաստանում, այս օրենքի ընդունում կարող է նաև հարվածել մեր համերկրացիների շահերին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ