ՌԴ-ում ֆերմերը կրակ է բացել երիտասարդների ուղղությամբ․ անչափահաս աղջիկ է մահացել

Ֆերմերը կրակել է մեքենայում նստած դեռահասների վրա: Անչափահաս աղջիկը ստացած վնասվածքներից հիվանդանոցում մահացել է։ Դապքը տեղի է ունեցել Ռոստովի մարզի Վոլգոդոնսկում, փոխանցում է Baza-ն։

Ապրիլի 27-ի ուշ երեկոյան 17-ամյա Անաստասիան և 18-ամյա Պավելը (անունները փոխված են) երեկույթից հետո մեքենայով գնացել են հարևան գյուղ։ Նրանք կանգ են առել ճանապարհի եզրին, դաշտի մոտ։ Ինչ-որ պահի Պավելը նկատել է կապույտ «Ֆորդը», որը բարձրացել է էր, և սևազգեստ մի տարօրինակ անծանոթի, որը քայլում էր նրանց ուղղությամբ: Տղան խնդրել է Անաստասիային տեղափոխվել հետևի նստատեղին և կռանալ։ Նա իր հերթին արագացրել է մեքենայի ընթացքը։

Այդ պահին կրակոցներ են հնչել։ 4 ծանր վնասվածքներով աղջիկը տեղափոխվել է Վոլգոդոնսկի հիվանդանոց ու այնտեղ մահացել։

Այնուհետև ոստիկանությունն արագորեն բերման է ենթարկել 37-ամյա ֆերմեր Սաիդ Բերսանուկաևին։ Նա բացատրել է, թե կրակել է մեքենայի անիվների վրա՝ նրանց վախեցնելու համար։ Տղամարդը կարծել է, որ մեքենայում գտնվող մարդիկ եկել են անասուն գողանալու։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ