«Թողնենք նեգատիվը, որից թույն է ծորում…». Նվեր Մնացականյանի դիպուկ 1 րոպեն

Հայաստանի ղեկավարի Միացյալ Նահանգներ այցին ընդառաջ Լոս Անջելեսում բնակվող հայաստանցի դերասանը ծանրումեծ հայտարարում է, թե խանդավառված չէ վարչապետի հետ հանդիպմամբ, թեև ոչ ոք խանդավառման հատուկ խնդրագիր չի ուղարկել վտարանդի մտավորականին։ Թողնենք նեգատիվը, որից թույն է ծորում։

Պիտի նորից մեծարեմ հրեաներին՝ իրենց երկրի կառավարիչներին օտարի մոտ չնսեմացնելու հմտության համար։

Տեսնես գիտակցում է Հայաստանը հեռվից ատող դերասանը, որ թույնը բաց է թողնում ոչ թե իր կողմից չսիրված անձի, այլ Հայաստանի դրոշի և օրհներգի թիվ մեկ պատասխանատուի վրա․թե դրանք այլևս արժեքներ չեն ուծածումից չարացած հայության համար։

Կարիք կա հուշել դերասանին, որ ով էլ լինի ձեզ այցի եկող Հայաստանի ղեկավարը, օգտագործեք ձեր ցաք ու ցրիվ լինող գենոֆոնդը փրկելու համար․գոնե խանդավառվեք Քիմ Քարդաշյանի Երևան սպասվող այցելությամբ, չէ որ նա, ի տարբերություն ձեր նեղմտության, գիտակցում է իր միավորիչ դերը Մեծ Եղեռնից հաստատված հայ-ամերիկյան նշաձողում․․․

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ