«Էդ դու՞ չէիր, որ դուրս էիր եկել փողոց ու ճանապարհ էիր փակել…». Տարոն Չախոյան

Տարոն Չախոյանն իր եյսբուքյան էջում նոր գրառում է կատարել, որտեղ մասնավորապես ասվում է.

Ժամանկին էդ դու՞ չէիր, որ դուրս էիր եկել փողոց ու ճանապարհ էիր փակել…

Էդ դու՞ չէիր, որ փողոցում Նիկոլի նկարով շապիկն էիր հագել ու «ԴՈՒԽՈՎ» գլխարկն էիր դրել, որ խոսում էիր հեղափոխական արժեքներից, պետական ու ազգային շահերից, վեհ գաղափարներից…

Էդ դու՞ չէիր, որ պահանջում էիր Մարտի 1-ի 10 զոհերի մեղավորներին պատժելու, արդար ընտրություններ անցկացնելու, քանդված երկիրը շինելու ու երկրից թալանածը հետ բերելու մասին…

Հա, էդ դու էիր…

Էդ դու էիր, որ դուրս էիր եկել փողոց Սերժին մերժելու, հանցավոր ռեժիմը տապալելու ու երկրում արդարությունը վերականգնելու համար…

Էդ դու էիր, որ խոսում էիր երկիրը երկիր սարքելու, մարդկանց հույսն ու հավատը վերականգնելու, ժողովրդին արժանապատիվ քաղաքացի դարձնելու ու երկրիդ տեր կանգնելու մասին…

Իսկ ու՞ր ես դու այսօր…
Թե բա «ԲԱ՜Ն չի փոխվել…»

Բան չի փոխվել, քանի դեռ թևերդ ծալած պահանջում ես երկրից, կառավարությունից, իշխանությունից ու ազգից՝ մոռանալով, որ պահանջելուց առաջ նախ պետք է տալ:

Իսկ երբևէ քեզ հարցրե՞լ ես, թե ինչ ես արել որ ԲԱՆ փոխվի…

Ժամանկին էդ դու՞ չէիր, որ դուրս էիր եկել փողոց ու ճանապարհ էիր փակել…Էդ դու՞ չէիր, որ փողոցում Նիկոլի նկարով շապիկն…

Posted by Taron Chakhoyan on Tuesday, September 24, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ