Կեցցե թալանը, որ այդպես էլ չտեսանք.. Չեմ զարմանա, որ վանեցյանի թոռների քավորն էլ քոչարյան ռոբը լինի.Հայկ Թորոյան

Հայկ Թորոյանը գրում է.

Հեղափոխության առաջին ԱԱԾ ղեկավարը, ով « պռապրչիկից » դարձավ գեներալ, ու էդ ամենը ջհանդամ, բայց այսօր երբ տեսա վանեցյան արթուրի որդու հարսանիքի հյուրերի թվում էր նաև մեծ գլխի ավագ որդին, հիշեցի մի բան, 2019 թ-ն էր, վանեցյան արթուրը ոնց էր էշացնում մարդկանց, ասելով, որ ինքը ռոբերտ քոչարյանի թալանած միլիարդները ետ է բերելու Հայ Ժողովրդին պետական բյուջե և երբ ամբողջ թալանը ետ վերադարձնի, դրանից հետո հանգիստ կհեռանա պաշտոնից և Երևանում հպարտ կզբոսնի։

Հիմա ոչ միայն թալանի մասին չի կարում խոսի, այլ նաև ռոբերտ քոչարյանի որդին իր պատվավոր հյուրերի շարքում է.. Եթե ռոբերտ քոչարյանը Հայաստանում լիներ, ապա նա էլ այդ պատվավոր հյուրերի շարքում կլիներ։

Հիմա հասկանում եք՞, երբ ասում եմ, որ Փաշինյանի շրջապատում վանեցյան տեսակը շատ շատ է, ու երբեմն անվանական եմ անդրադառնում այդ կեղծավոր հեղափոխականներին, որոնք այսօր այդ նախկին թալանչիների հետ ստվերային ախպերություն են անում, իսկ պաշտոնից երբ հեռանան, ապա ոչ թե ստվերային կանեն, այլ բացահայտ, ու ոչ ոք չի հիշի, ով-ով էր։ Կեցցե թալանը, որ այդպես էլ չտեսանք.. Չեմ զարմանա, որ վանեցյանի թոռների քավորն էլ քոչարյան ռոբը լինի։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ