Արմեն Ավետիսյանի՝ «Գոլդեն Փելիս» հյուրանոցը պետությանը դեռ չի փոխանցվել

Կառավարությունը դեռ չի ընդունել Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցի նվիրատվությունը։

Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարի նոյեմբերի 28-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իջևանում նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանի ընտանիքի անդամները պատրաստակամություն են հայտնել «Գոլդեն փելիս» հյուրանեցը հանձնել պետությանը.

«Ինձ տեղեկացնում են, որ Արմեն Ավետիսյանի ընտանիքն օրեր առաջ դիմել է Պետական գույքի կառավարման վարչությանը և ասել է, որ ինքը Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» հյուրանոցը նվիրում է պետությանը։ Այսինքն կա քրեական գործ հարուցված, բայց ըստ ամենայնի նրանք նաև հանրային որոշակի վերաբերմունք ակնկալելով կամ անցումային արդարդատության գործիքից օգտվելուհնարավորություն ունենալու համար՝ այդպիսի քայլի են դիմել։

Եթե այս պրոցեդուրան մինչև վերջ գնա, ի՞նչ պետք է անենք։ Մենք պետք է այդ հյուրանոցը հանենք հրապարակային աճուրդի։ Գնահատում են, որ դա կարող է ընդհուպ մինչև 10,15 և անգամ 20 մլն դոլար արժենա և այդ գումարները պետք է մուտքագրենք պետբյուջե»,-ասել էր վարչապետը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ