Որ ասում ենք սաբոտաժա… Բռնեցինք ֆուռը բերել հատուկ աղբա թափել …

Արդեն երկար ժամանակ է ինչ Երևանում քաղաքային իշխանությունը քաղաքապետի և ավագանու գլխCվորությամբ հորդորում է բնակիչներին աղբը թափել միայն աղբամաններում, սակայն քաղաքի տարբեր հատվածներում դեռ կարելի էր հանդիպել աղբանոցների, որտեղ հենց փողոցին թափված էր աղբը:

Այս ընթացքում շատերը հնչեցրին նաև վարկածներ, որ շատ հաճախ փողոցում թափված աբը սաբոտաժի արդյունք է, որը միտված է քաղաքային իշխանություններին վարկաբեկելու համար:

Սակայն րոպեներ առաջ Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ Աշոտ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ ինչպես ներկայացնում է վերջինս, ֆուռով աղբը մտածված թափել են փողոցում՝ սաբոտաժ անելու նպատակով:

Մանրամասները դիտեք ստորև ներկայացված տեսանյութում:

Որ ասում ենք սաբոտաժա!!! Բռնեցինք ֆուռը բերել հատուկ աղբա թափել !!!

Posted by Ashot Sargsyan on Wednesday, September 11, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ