Իր հղիության մասին չկասկածող 19-ամյա այս աղջիկը երեխա է ունեցել

19-ամյա Մորգան Լանթը 9 ամսվա ընթացքում անգամ չի կասկածել իր հղիության մասին:

Նա  հակաբեղմնավորիչ դեղեր է ընդունել եւ ապագա մայրության մասին վկայող ոչ մի նախանշան չի ունեցել, եթե չհաշվենք մշտական  հոգնածությունը եւ մեջքի ցավերը: Բացի այդ նրա կազմվածքում զգալի փոփոխություններ չէին եղել, իսկ որովայնը գրեթե տափակ էր:

Մի օր Մորգանը որովայնում ուժեղ ցավեր էր զգացել: Վախեցած աղջիկը դիմել է բժիշկներին: Զննելով նրան բժիշկները առաջարկել էին հղիության թեստ հանձնել, ինչը միայն ծիծաղեցրել էր աղջկան:

Սակայն ՈՒՁՀ ժամանակ պարզվել էր, որ Մորգանը հղիության 9-րդ ամսում է: Այս ցնցող լուրից 9 ժամ անց կինն աղջիկ էր ունեցել:

Երիտասարդ ծնողները իրենց երջանիկ են զգում եւ ձգտում են հնարավոր ամեն ինչ անել իրենց փոքրիկի համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ