Երեք տարեկան տղան սարկոմայի բուժման եզակի վիրահատության է ենթարկվել

Բժիշկները սկզբում ենթադրում էին, որ հիվանդության պատճառը վիրուսն է, բայց  ուսումնասիրությունից հետո 15 ամսական Մաքսիի մոտ քաղցկեղ հայտնաբերվեց։

Փոքրիկն ընդհանուր առմամբ քիմիաթերապիայի 23 կուրս անցավ։ Իրականացվեց ռոտացիոն պլաստիկա՝ հեռացվեց ոտքի միջին հատվածը, ինչից հետո կտրված վերջույթը շրջվեց 180 աստիճանով։ Վիրաբուժական այս մեթոդը թույլ է տալիս օգտագործել սրունք-թաթային հոդը ծնկի փոխարեն։

Այժմ Մաքսին  կարող է վազել, ինչպես նաեւ ակտիվ կյանք վարել իր հասակակիցների հետ։ Երեխան դեռ երկար ճանապարհ ունի անցնելու առողջանալու համար, քանի որ քիմիաթերապիայի պատճառով նրա մոտ խնդիրներ են առաջացել լսողության հետ կապված, ինչպես նաեւ հետ է մնում նրա զարգացումը։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ