Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք ազատ են արձակվել

Կիրանցում բերման ենթարկված բոլոր անձինք արդեն ազատ են արձակվել:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

Բոլոր անձինք ոստիկանություն էին տարվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է՝ իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կիրանցից 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին:

Հիշեցնենք՝ ՆԳՆ-ն ավելի վաղ հաղորդագրություն էր հրապարակել՝ տեղեկացնելով, որ Կիրանցի հատվածում իրականացվում է ականազերծում, ոստիկանությունն էլ ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն՝ նշված գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ