8-ամյա այս փոքրիկը 6 տարի ապրել է ասեղը պարանոցում

Երեխայի պապը նկատել էր, որ թոռը մի տեսակ տարօրինակ պասիվ է եւ հաճախ է ընկնում, բայց մտածում էր, որ մեղավորը օրգանիզմում կալցիումի պակասն էր։ Իսկ երբ տղան սկսեց հաճախ դժգոհել պարանոցի ցավից, ընտանիքը, վերջապես, նրան տարավ հիվանդանոց։

Պարզվեց նրա ողնաշարի խողովակում երկու ոչ մեծ մետաղական իր կա, եւս մեկը՝ շնչափողի մոտ։ Ինչպես պարզվեց, դրանք ասեղի կտորներ էին։ Ծնողներն այդպես էլ չկարողացան բացատրություն գտնել, թե ինչպես է 5 սանտիմետրանոց կարի ասեղը հայտնվել երեխայի պարանոցում։

Նեյրովիրաբույժ Լի Թաոն ասաց, որ անհրաժեշտ է վիրահատել երեխային եւ հանել դրանք, այլապես երեխան կարող է կաթվածահար լինել եւ այդպես մնալ ամբողջ կյանքում։

Վիրահատությունը տեւեց 7 ժամ, եւ վիրաբույժներին հաջողվեց հանել ասեղի կտորները տղայի պարանոցից։ Այժմ երեխան վերականգնվում է։

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ