Կիրանցից 31 քաղաքացի է բերման ենթարկվել

Կիրանցից 31 քաղաքացի տարվել է Տավուշի մարզի ոստիկանության տարածքային բաժին:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ ՆԳՆ լրատվական վարչությունից:

Նշվում է, որ բոլորը ոստիկանություն են տարվել ՀՀ քրեական օրենսգրքի 182-րդ հոդվածով, այն է` իշխանության ներկայացուցչի օրինական պահանջը չկատարելը:

Հիշեցնենք՝ ՆԳՆ-ն ավելի վաղ հաղորդագրություն է հրապարակել՝ նշելով, որ Կիրանցի հատվածում իրականացվում է ականազերծում, ոստիկանությունն էլ ականազերծման գոտիներում իրականացնում է ուժեղացված ծառայություն` նշված գոտիներ քաղաքացիական անձանց մուտքը թույլ չտալու և նրանց անվտանգությունն ապահովելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ