Բելառուսի զինվորականները մասնակցում են Իրանում հակաահաբեկչական զորավարժություններին

Բելառուսի զինվորականները մասնակցում են Իրանում ընթացող հակաահաբեկչական զորավարժություններին։

Այս մասին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարարության միջազգային ռազմական համագործակցության վարչության պետ, գեներալ-մայոր Վալերի Ռեվենկոն։

«Բելառուսական ռազմական պատվիրակությունը՝ զինված ուժերի մարտական պատրաստության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Բասի գլխավորությամբ, մասնակցում է հրամանատարաշտաբային զորավարժություններին, որը տեղի է ունենում Թեհրանում»,-ասել է նա:

Պայմանավորվածությունը եղել է ապրիլի վերջին, Բելառուսի և Իրանի պաշտպանության նախարարներ Վիկտոր Խրենինի և Մոհամմադ Ռեզա Աշտիանիի հանդիպման արդյունքներով, որը տեղի ունեցավ Աստանայում՝ Շանհայի համագործակցության կազմակերպությանը մասնակցող երկրների պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում։

Բելառուսի ռազմական գերատեսչությունը հայտարարել է , որ Մինսկը և Թեհրանը շահագրգռված են ռազմական ոլորտում համագործակցության հետագա զարգացմամբ: 2023 թվականի հուլիսի վերջին, Թեհրանում կայացած հանդիպումից հետո, Խրենինը և Աշտիանին ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր պաշտպանական գերատեսչությունների միջև և երկկողմ ռազմական համագործակցության պլան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ