Ոստիկանությունը ականազերծման աշխատանքների համար որոշ ճանապարհներ է փակել Կիրանցում

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ՀՀ պաշտպանության նախարարությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Տավուշի մարզի Կիրանց գյուղի և Ադրբեջանի Հանրապետության Ղազախի շրջանի Խեյրեմլի գյուղի հատվածում իրականացնում է ականազերծում, պետական սահմանի տվյալ հատվածի վերարտադրության նպատակով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փորձագիտական խմբերի կողմից գեոդեզիական չափումների հիման վրա՝ կոորդինատների ճշգրտման աշխատանքների իրականացումը ապահովելու համար:

Ականազերծման աշխատանքներով պայմանավորված քաղաքացիների անվտանգության համար ոստիկանությունը որոշ ճանապարհներ է փակել Կիրանցում։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ