Մեծ Բրիտանիայում ավտոմրցարշավի ժամանակ վրաերթ է տեղի ունեցել

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքից հյուսիս տեղակայված Սթիբենիջ քաղաքի փողոցներում մրցարշավի ժամանակ մեքենաներից մեկի վարորդը վրաերթի է ենթարկել հավաքվածներին: Առնվազն 17 մարդ է տուժել:

Տուժածները 14-17 տարեկան երեխաներ են եղել:

Արշավի ժամանակ մեքենաներից մեկը փորձել է շրջադարձ կատարել, այդ պահին մեկ այլ սպորտային մեքենա հարվածել է այդ մեքենային ու հարվածի ազդեցությամբ այն հայտնվել է հանդիսատեսի համար նախատեսված դիտահարթակում:

Ականատեսները պատմել են, որ մի քանի դեռահասներ հարվածի պահին օդ են շպրտվել:

Ներկայում դեպքի վայրում աշխատում է Արտակարգ իրավիճակների ծառայության ավելի քան 30 հաշվարկ:

Առայժմ հայտնի չէ՝ վարորդներից որևէ մեկը ձերբակալվել է, թե ոչ:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ