Հղի միլիոնատիրուհին հրաշքով փրկվել է 34 մետր բարձրությունից ընկնելուց հետո. ժառանգություն ստանալու նպատակով ամուսինը նրան ․․․․

32-ամյա չինուհին  ու նրա չծնված երեխան հրաշքով փրկվել են 34 մետր բարձրությունից վայր ընկնելուց հետո: Վանը և նրա ամուսինը միասին շրջագայել են Թայլանդի ազգային պարկում: Տղամարդը, որը խճճվել է պարտքերի մեջ, որոշել է ազատվել կնոջից՝ նրա երեք միլիոն դոլար գնահատվող կարողությունը ժառանգելու նպատակով:  Սակայն կինը ողջ է մնացել՝ ստանալով ընդամենը մի քանի կոտրվածքներ: Սկզբում նա ոստիկաններին ասել է, որ կորցնելով գիտակցությունը վայր է ընկել: Սակայն ոստիկանությունը կասկածել է, որ ինչ որ բան այն չէ:

Ավելի ուշ կինը պատմել է ամբողջ ճշմարտությունը: Նրա խոսքերով, ամուսինը, որը հիվանդանոցում մշտապես եղել է իր կողքին, վախեցրել է և սպառնացել սպանել, ստիպելով ստել իրավապահներին:

33-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա կնոջ հետ զբաղվել է բիզնեսով, բայց բոլոր գումարները պատկանել են Վան Նանին: Երբ Յուն դիմել է կնոջը, որպեսզի նա օգնի իր պարտքերը մարելու հարցում, Վանը համաձայնել է վճարել միայն պահանջվող գումարի կեսը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ