«Արցախում հանդիպեցի նաև մեր զինվորին». Աննա Հակոբյանը որդու հետ լուսանկարներ է հրապարակել

ՀՀ վարչապետի կինը՝ Աննա Հակոբյանն իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել և կատարել է հետևյալ գրառումը.

«Արցախում հանդիպեցի նաև մեր զինվորին:

Գանձասարի վանական համալիրում ենք: Երկուսիս աղոթքն էլ նույնն է՝ հարատև խաղաղություն մեր երկրին։»

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 24-ին Արցախի Մեխակավան շրջան այցելության ընթացքում զորամասի հրամանատար, գնդապետ Մարտին Ջհանգիրյանի և զորամասի հոսպիտալի պետի բուժական գծով տեղակալ, մայոր Հայկ Հարությունյանի ուղեկցությամբ այցելել է  Մեխակավանում տեղակայված զորամաս և հոսպիտալ:

Աննա Հակոբյանը ողջունել է զինվորներին, զրուցել նրանց հետ, ծանոթացել ծառայության պայմաններին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ