«Սա մանկապարտեզ չի…». Ալեն Սիմոնյանը նկատողություն արեց Յոլյանին

ԱԺ արտահերթ նիստում Հայաստանի Հանրապետության Աուդիտորական պալատի 2018 թվականի գործունեության տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ  խորհրդարանի փոխնախագահ Ալեն Սիմոնյանին բարկացրեց ԱՊ նախագահ Լեւոն Յոլյանի՝ դահլիճից դուրս գալու ցանկությունը։

«Պարոն Յոլյան, շնորհակալություն, որ վերադարձաք։

Ես ձեզ խնդրում եմ, ԱԺ պատգամավոր է խոսում եւ խոսքը վերաբերվում է ձեզ, ես չեմ պատկերացնում, թե այդ ինչ հրատապ գործ պետք է լինի, որ դուք դահլիճում չլինեք, երբ որ…

Սա բան չի, մանկապարտեզ չի, որ դուք պետք է դուրս գաք, երբ որ մեծությամբ երկրորդ խմբակցության պատգամավոր է խոսում։ Խնդրում եմ, մի լքեք դահլիճը։ Դա վերաբերմունք է նաեւ»,- ասաց Սիմոնյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ