Ուկրաինայում քաղաքացին մկրատ է կուլ տվել

Ուկրաինայի Լվովի շրջանի բժշկական հաստատություններից մեկում մարդու մարմնից մկրատ են հանել:

Հունիսի 18-ին քաղաքապետի հետ ամենշաբաթյա հավետվության ժամանակ տեղի մարզային հիվանդանոցի բժիշկը հայտնել է, որ բարդ վիրահատության միջոցով հաջողվել է մարդու մարմնից դուրս բերել մկրատը:

Մկրատը կուլ տված քաղաքացին հոգեկան խնդիրներ է ունեցել: Վիրահատությունից հետո բժիշկները նրա վիճակը գնահատել են կայուն:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ