Աչքերից էնպիսի թարախ է թափում, որ նույնիսկ հեռուստաէկրանից էդ թարախահոտից խեղդվում ենք

Լրագրող Լիզա Ճաղարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Բա մարդ (պայմանական ասած) էնքան հրեշ լինի, հոգում էնքան թույն ու թարախ լինի, ներսում էնպիսի գազան նստած լինի, որ նույնիսկ դատավարության ընթացքում չկարողանա թաքցնել իր անսահման չարությունը, չկարողանա զսպել սպառնալու սադիստական հաճույքը։

Աչքերից էնպիսի թարախ է թափում, որ նույնիսկ հեռուստաէկրանից էդ թարախահոտից խեղդվում ենք։

Երբ է էս երկիրն ազատվելու էս յոթգլխանի վիշապից։((((((((

Հիշեցնենք որ  այսօր՝ հունիսի 14-ին դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի եւ Յուրի Խաչատուրովի պաշտպանների միջնորդությունը ինքնաբացարկի մասին:

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը`դատավորին ինքնաբացարկի մասին: Միջնորդությանը միացել էր նաեւ Յուրի Խաչատուրովի պաշտպանը: Դատարանը մերժեց միջնորդությունները:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ