Ադեկվադներին հրավիրվել են Գորիսի ոստիկանություն

«Ադեկվադ» ՀԿ–ն ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում էր, որ քիչ առաջ ՀԿ–ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն։ Հայտարարությունում ասվում է.

«Քիչ առաջ ԱԴԵԿՎԱԴ-ի անդամները հրավիրվել են Գորիսի ոստիկանություն՝ առանց որևէ հիմնավորման։

ԱԴԵԿՎԱԴ շարժման անդամները վաղ առավոտից ուղևորվել են Սյունիքի մարզ՝ հանդիպում անցկացնելու համակիրների և աջակիցների հետ։ Սակայն, նպատակ ունենալով զրկել նրանց այդ հնարավորությունից, և կասեցնել շարժման անդամների և համակիրների հանդիպումը, իշխանությունները կրկին սահմանափակեցին ԱԴԵԿՎԱԴ ՀԿ-ի անդամների տեղաշարժի ազատությունը։

Սա իրավապահ համակարգի կամայական օգտագործման ևս մեկ օրինակ է, և հերթական անգամ ապացուցում է մեր այն պնդումները, որ իշխանությունները փորձում են տապալել ընդդիմության կայացման գործընթացները, միանձնյա կառավարման կախարդական փայտիկը չկորցնելու նպատակով։


Տվյալ պահին բերման են ենթարկվել Արթուր Դանիելյանը, Կոնստանտին Տեր-Նակալյանը, Ազատ Ադամյանը, Սամվել Թադևոսյանը և այլք։ Հետևեք իրադարձությունների զարգացմանը, հավելյալ տեղեկություն ունենալուն պես այն կտեղադրվի էջում»։

«Ադեկվադ»–ի անդամները նաև իրենց ֆեյսբուքյան էջում տեսանյութ են հրապարակել։

Ադեկվադներին Գորիսի ոստիկանություն հրավիրեցին

Ադեկվադներին Գորիսի ոստիկանություն հրավիրեցին

Posted by Ադեկվադ on Saturday, June 15, 2019

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ