ՖՈՏՈ. «ԵՄ–ն պատրաստ է օգնել Հայաստանին արդարադատության ոլորտը բարեփոխելու հարցում». ԵՀ զեկույց

ԵՄ–ն պատրաստ է ակտիվացնել իր օգնությունը Հայաստանում բարեփոխումների անցկացման համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի ամենամյա զեկույցում։

Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ–ն «խոշոր ֆինանսական դոնոր է և առանցքային գործընկեր հայաստանյան բարեփոխումների հարցում»։

«ԵՄ–ն պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ և աջակցություն ցուցաբերել քաղաքական երկխոսության, ֆինանսական և տեխնիկական օգնության միջոցով` սատարելու համար ՀՀ կառավարության հավակնոտ բարեփոխումները», – ասվում է զեկույցում։

ԵՄ հարևանության հարցերով եվրահանձնակատար Յոհաննես Հանի խոսքով` Բրյուսելն ու Երևանը լավ գործընկերներ են, և ԵՄ–ն շահագրգռված է կոնկրետ բարեփոխումների աջակցման հարցում, այդ թվում արդարադատության և կրթության ոլորտներում։ Փաստաթղթի հեղինակները նշում են, որ Հայաստանն ընդունում է այն կարևոր դերը, որը կարող է խաղալ ԵՄ–ն բարեփոխումների աստիճանաբար անցկացման հարցում։

ԵՀ–ն ընդգծում է, որ ամենամյա զեկույցը հրապարակվել է ԵՄ–Հայաստան գործընկերության խորհրդի նիստի նախաշեմին, որը կկայանա հունիսի 13-ին։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ