Խոսքը մեծ, շատ մեծ հոնարարների մասին է…

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Հատուկ պարզաբանում քոչարյանի փաստաբան Ալումյանի այն հայտարարության վերաբերյալ, որ քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոփոխելու վերաբերյալ կայացված դատական

ակտը ենթակա չէ բողոքարկման, քանի որ օրենքը չի նախատեսում այս փուլում կայացված որոշումների բողոքարկում և այն բողոքարկելու դեպքում դա կլինի «դատախազության հերթական ոչ օրինական քայլն այս գործով»:

Արձագանքում եմ՝ իյա, իրոք…
Եվ այսպես…

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի համաձայն` «Քրեական գործը դատարանի կողմից քննելիս մեղադրողը լիազորված է` … բողոքարկել դատարանի դատավճիռները, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` դատարանի այլ որոշումները»։

Նույն օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` «Առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերաքննիչ բողոք բերելու իրավունք ունեն … մեղադրողը կամ վերադաս դատախազը …։

Իսկ նույն օրենսգրքի 376.1-րդ հոդվածը հստակ սահմանում է. «Վերաքննության կարգով բողոքարկման ենթակա են՝

4) առաջին ատյանի դատարանների՝ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու, փոփոխելու կամ վերացնելու … մասին որոշումները…»։

ըստ օդից կախված լուրերի խոսքը մեծ, շատ մեծ հոնարարների մասին է…

Հ.Գ. Հիմա արդյոք արժեր անբարեխիղճ երջանկության մեջ գտնվող փաստաբան Ալումյանը ոգևորությունից դրդված քոչարյանի կալանավորման վերաբերյալ կայացված դատական ակտը համարեր բողոքարկման ոչ ենթակա…

Դատարանի այսօրվա ընդունած որոշումը անկասկած ենթակա է բողոքարկման և վստահ եմ կբողոքարկվի դատախազության կողմից…

Հ.Գ. Սիրելի հայրենակիցներ, վստահ եղեք, որ ամենաշատը հենց քոչարյանի փաստաբաններն են «երազում», որ այդ որոշումը դատախազության կողմից բողոքարկվի, քանզի նրանց ծառայությունները անվճար չէ, իսկ ըստ օդից կախված լուրերի խոսքը մեծ, շատ մեծ հոնարարների մասին է…

 

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ